ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 478-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 30-ի N 73-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 78-Ա որոշումներով 71.76558 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 9» հասցեում գտնվող 51.03231 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N 21112019-09-0009, կադաստրային արժեքը՝ 413361.711 հազ. դրամ) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ որպես «Գյուղատեղի «Խնձորեսկ» (միջնադար-20-րդ դդ.)» պատմամշակութային հուշարձանի տարածք:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 2-ի N 478-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ Անվանումը Հասցեն Մակերեսը (հա) Գրանցման վկայականը Կադաստրային արժեքը՝ սահմանված ՀՀ կառավարության 24.12.2003 թ.-ի N 1746-Ն
որոշմամբ
(հազ. դրամ)
1. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 1 34.7882 07102019-09-0029 281784.420
2. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 2 32.2358 28102019-09-0037 261109.980
3. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 10 1.31988 21112019-09-0023 10691.028
4. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 11 2.25357 21112019-09-0026 18253.917
5. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 12 0.9843 21112019-09-0025 7972.830
6. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 13 0.18383 21112019-09-0029 1489.023
71.76558 581301.198
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան