Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2020 թվականի N 430-Ա

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը՝

1. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» դրամաշնորհային մրցույթ իրականացնելու նպատակով ստեղծել դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. «Ծրագրավորման հիմունքներ» դասընթաց այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար» ծրագրի դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 85.0 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11004 Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից:

3. Մրցութային հանձնաժողովին ընդունել ի գիտություն, որ`

1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.

2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի հրավերով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. ապրիլի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

ապրիլի 7-ի N 430-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ, հանձնաժողովի անդամ

Ս. Գրիգորյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, «Մակադամիան» ընկերության ավագ ծրագրավորող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Վ. Մելիքյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական ծրագրերի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Հայրապետյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ, “Hylink” և “Intellcores” ընկերությունների փոխտնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Ուլիկյան - Ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչ, ուսումնական ծրագրերի համակարգող, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Մխիթարյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Բաբայան - «Workfront» ընկերության տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Գ. Խոստիկյան - «PicsArt» ընկերության կրթական ծրագրերի ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ն. Ավետիսյան - Ասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրերի ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Փ. Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գնումների բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։