«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 991-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացվող 35000.0 հազ. դրամը պետք է ուղղվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ծիծեռնակաբերդ զբոսայգու շահագործման, սպասարկման և պահպանության ծախսերին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 991-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ.դրամ)
Խումբը Ենթա-խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
08 Բնակարանային-կոմունալ տնտեսություն (35,000.0) (35,000.0)
այդ թվում`
05 Այլ ծրագրեր (35,000.0) (35,000.0)
այդ թվում`
19. Ծիծեռնակաբերդի ոռոգման ցանցի վերականգնման, կանաչ տարածքների սպասարկման և խնամքի աշխատանքների համար (35,000.0) (35,000.0)
Երևանի քաղաքապետարան (35,000.0) (35,000.0)
կապիտալ նորոգումների ծախսեր (35,000.0) (35,000.0)
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 35,000.0 35,000.0
այդ թվում`
10 Գիտություն 35,000.0 35,000.0
այդ թվում`
06. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարանին 35,000.0 35,000.0
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 35,000.0 35,000.0
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 35,000.0 35,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 991-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ.դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում՝ ըստ ծախսատեսակների
խումբը ենթա-խումբը կապիտալ շինարա-րություն կապիտալ նորոգում նախագծահետա-զոտական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ այլ կապիտալ ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ -35,000.0 -35,000.0 - -
այդ թվում՝
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ -35,000.0 -35,000.0 - -
այդ թվում`
08 05 20. Ծիծեռնակաբերդի ոռոգման ցանցի վերականգնման, կանաչ տարածքների սպասարկման և խնամքի աշխատանքների համար -35,000.0 -35,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 991-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ.դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ինն ամիս Տարի
խումբը ենթա-
խումբը
ԸՆԴԱՄԵՆԸ -35,000.0 -35,000.0
այդ թվում՝
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ -35,000.0 -35,000.0
այդ թվում`
08 05 20. Ծիծեռնակաբերդի ոռոգման ցանցի վերականգնման, կանաչ տարածքների սպասարկման և խնամքի աշխատանքների համար -35,000.0 -35,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան