ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 207-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Էլեոնորեն հիմնադրամի կողմից` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բժշկական սարքերը և պարագաները (12,060 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,565 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
ապրիլի 9-ի N 207-Ա որոշման
Ց Ա Ն Կ
N Անվանումը Քանակ Չափման միավոր Գինը ԱՄՆ դոլար Արժեքը ԱՄՆ դոլար
1 Շնչական սարք Evita 4 2 հատ 900 1.800
2 Evita 4 շնչական սարքի բաղադրամասեր /մոնիտոր, մալուխներ/ 14 հատ 1.390
3 Բիմեր Sony VPL-CH375 SN: 7002891 1 հատ 200 200
4 Բիմեր Sony VPL-CX100 SN: 2003289/2003291 2 Հատ 200 400
5 Բիմերի բաղադրամասեր (լամպեր, մալուխներ) 50 50
6 Միկրոսկոպ Zeiss SN4321940 1 Հատ 500 500
7 Սայլակներ 3 Հատ 50 150
8 Հեմոդիալիզի սարքեր Fresenius 5008 3 Հատ 2500 7500
9 Արյան ճնշման չափման մանժետ 3 Հատ 20 60
10 Բժշկական փոքր կոնտեյներ 1 Հատ 10 10
Ընդամենը 12.060
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան