Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 943-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 ապրիլի 2020 թվականի N 212-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 943-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ի մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 943-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետում «Անհատ քաղաքացիներ» բառերից առաջ լրացնել «Գերմանիայի միսիոներական և զարգացման ընկերություն՝ «Սամեզենթխալ ակցիոն հոֆնունգ բեթխայբեր աբեյցգմեյնշաֆթ միսիոն ունդ ենթվիկլունգցիֆ» (Գերմանիայի Դաշնություն, Լաուպհեյմ 88471, Ֆոկեստրեյբ 23/1)» բառերը:

2 Սահմանել, որ Գերմանիայի «Միսիոներական և զարգացման ընկերության» կողմից՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (72 տեղ, 7,761 կգ ընդհանուր քաշով, 7,942.57 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ 4,063.92 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. ապրիլի 9

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 9-ի N 212-Ա որոշման

1. Օգտագործված հեծանիվներ 12 130 ԱՄՆ դոլար 180,00

2. Շամպուն, ատամի խոզանակներ, ատամի մածուկներ, հեղուկ օճառ 1 291 ԱՄՆ դոլար 1.404,00

3. Օգտագործված հագուստ 36 6912 ԱՄՆ դոլար 2.052,00

4. Օգտագործված գլխարկով վերարկուներ 2 90 ԱՄՆ դոլար 26,40

5. Օգտագործված կարի փոքր մեքենաներ 11 107 ԱՄՆ դոլար 110,00

6. Կարի մեքենայի համար օգտագործված պահեստամասեր 2 15 ԱՄՆ դոլար 11,00

7. Օգտագործված ձմեռային ծածկոցներ 1 6 ԱՄՆ դոլար 1,50

8. Խոհանոցի համար օգտագործված սարքավորումներ 1 5 ԱՄՆ դոլար 6,00

9. Կարելու և գործվածքների համար օգտագործված սարքավորումներ 1 12 ԱՄՆ դոլար 2,75

10. Օգտագործված արդուկի մեքենա 1 41 ԱՄՆ դոլար 25,00

11. Օգտագործված մեծ կարի մեքենաներ 4 152 ԱՄՆ դոլար 60,00

Ապրանքների արժեքը Բեռնափոխադրման արժեքը Լաուֆեմից Երևան /ներառյալ բեռնափոխադրման և ապահովագրության արժեք/ Ընդհանուր 7761 ԱՄՆ դոլար

ԱՄՆ դոլար ԱՄՆ դոլար 3.878,65

4.063,92

7.942,57

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։