ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 518-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 9-ի N 518-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 4822100000 Թելի փաթաթման թղթյա կոն Թղթյա բոբիններ կգ 90 000 Չինաստան, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Թուրքմենիա, ՈՒզբեկսռան 160 000 000
2. 5601219000 Բամբակ,մանածագործական նյութերից պատրաստված արտադրանք Մանածագործական վատաներ,կարճ բամբակյա մանրաթել կգ 2 000 000 Չինաստան, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Թուրքմենստան, ՈՒզբեկստան 925 000 000
3. 6310900000 Լաթեր օգտագործված կամ նոր Տեքստիլ և տրիկոտաժե արտադրության լաթեր կգ 2 000 000 Չինաստան, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Թուրքմենստան, Ուզբեկստան 500 000 000
4. 5503300000 Ակրիլային մանրաթել Քիմիական մանրաթելեր չսանդերքագզված կգ 200 000 Չինաստան, Կորեա, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Մալազիա, Բանգլադեշ 150 000 000
5. 5503200000 Պոլիէֆիրային մանրաթել Քիմիական մանրաթելեր, պատրաստում չանցած կգ 1 000 000 Չինաստան, Կորեա, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Մալազիա, Բանգլադեշ 750 000 000
6. 3403110000 Միջոցներ տեքստիլ նյութերի ,կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար Քսանյութեր (միջոցներ) մանածագործական նյութերի մշակման համար կգ 40 000 Չինաստան, Կորեա, Իրան, Թուրքիա, Հնդկաստան, Մալազիա, Բանգլադեշ 35 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 2 520 000 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան