Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները.
ա) արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը.
բ) սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները.
գ) տվյալներ հայտատուների և հեղինակների մասին.
դ) հայտերի վերաբերյալ որոշումները.
ե) արտոնագիր տալու, արտոնագիրն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները.
զ) սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները:»: