Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) «ա» ենթակետի «սորտ՝» բառից առաջ լրացնել «բույսի» բառը.

2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սելեկցիոն նվաճում՝

- բուսաբուծությունում՝ արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսերի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը,

- անասնաբուծությունում՝ մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու դա նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը.».

3) «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1», «դ.2» և «դ.3» ենթակետերը.

«դ.1) կենդանու ցեղ՝ կենդանիների խումբ, որն օժտված է գենետիկորեն պայմանավորված կենսաբանական և կազմաբանական հատկություններով և հատկանիշներով, որոնցից մեկը կամ մի քանիսը յուրահատուկ են տվյալ խմբի համար ու դրանցով տարբերվում են այլ խմբի կենդանիներից: Ցեղը ներկայացվում է արական և իգական սեռի կենդանիներով կամ տոհմանյութով: Ցեղի պահպանվող կատեգորիաներն են տիպը և գիծը.

դ.2) տոհմանյութ՝ տոհմային կենդանի, դրա սեռական բջիջները, սաղմերը.

դ.3) տոհմային կենդանի՝ ցեղի վերարտադրության համար նախատեսված կենդանի.».

4) «ե» ենթակետի «բույսի սորտ» բառերից հետո լրացնել «կամ կենդանու ցեղ» բառերը.

5) «զ» ենթակետի «սորտ՝» բառի բութը հանել, «սորտ» բառից հետո լրացնել «և ցեղ» բառերը.

6) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) հեղինակ՝ ֆիզիկական անձ կամ ֆիզիկական անձանց խումբ, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել են սորտը և ցեղը.».

7) «թ» ենթակետի «սորտի» բառից հետո լրացնել «և ցեղի» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։