Հոդված 1
Հոդված 1.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 4-րդ հոդվածի 1-ին մասը հինգերորդ հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով`
«ծանուցում` ծանուցագիրը շահագրգիռ անձանց գտնվելու կամ բնակվելու վայրով կամ փոստային հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը.»: