Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1015-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» և 06 խմբի 04 ենթախմբի «20. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին 2005 թվականին տարեցների և երեխաների տուն-ինտերնատներում խնամվողների՝

ա) ժամանակավոր բացակայությունների դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի)` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելիս՝ մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը,

բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսի թերակատարման դեպքում` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելիս` մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը,

գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոս թերակատարման դեպքում՝ ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելիս` մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր` բացառությամբ «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով ծախսերը,

դ) փաստացի թվի վրա հիմնվելով` կատարել ծրագրերն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված ծավալների ներքին վերաբաշխումներ` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» և 06 խմբի 04 ենթախմբի «20. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» ծրագրերով նախատեսված ընդհանուր միջոցների սահմաններում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։