Անցնել բովանդակությանը

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 24 ՓԵՏՐՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 277-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

24 փետրվարի 2020 թ.

ք. Երևան N 277-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Աշոտ Մարգարյանի կողմից 2020 թվականի փետրվարի 18-ին ներկայացված դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Դադարեցնել անհատ ձեռնարկատեր Աշոտ Մարգարյանի (գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արմաշ, Երևանյան խճուղի 16) 2016 թվականի ապրիլի 18-ին հաշվառված «բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

Տ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։