Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-04-17-ից մինչև 2020-05-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-05-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2020 թվականի N 356-Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ մինչև սույն թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մարտի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 356-Լ որոշման

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողներին (այսուհետ՝ տնտեսավարողներ)՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու գործողություններ իրականացնելու համար։

2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որը՝

1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:

(3-րդ կետը փոփ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ)

4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․

1) Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները.

2) Սուբսիդավորում․ վարկի/լիզինգի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

5. Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի միաժամանակյա կիրառության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 14-րդ կետի համաձայն։

6. Օժանդակության կիրառության պայմանները ներկայացված են NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում։

7. Վարկի (լիզինգի) սուբսիդավորումը, NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում նշված տոկոսադրույքներով, կիրականացվի միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկի (լիզինգի) համար։

3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ (ԼԻԶԻՆԳԻ) ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկի (լիզինգի) համար, որը տրամադրվում է տնտեսավարողներին NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված նպատակներով ծախսերի իրականացման համար:

9. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկը (լիզինգը) պետք է համապատասխանի NN 1, 2, 3 և 4 աղյուսակներում սահմանված պահանջներին:

10. Վարկը (լիզինգը) կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերին մասնակից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:

11. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված օժանդակության համաֆինանսավորման գործիքի կիրառման կարգը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Օժանդակության սուբսիդավորման գործիքի կիրառման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերին:

4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

12. Սույն միջոցառման շրջանակում վարկ (լիզինգ) ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ աղյուսակներ 1-ով, 2-ով, 3-ով և 4-ով սահմանված պայմանների համաձայն կիրականացվի՝

1) վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, և (կամ)

2) վարկի/լիզինգի սուբսիդավորում՝ տվյալ վարկի (լիզինգի) տոկոսների չափով, առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

Աղյուսակ 1

Իրավաբանական (բացառությամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների) և ֆիզիկական անձանց վարկավորման հիմնական պայմանները

Վարկի նպատակը Հիմնական պայմանները Տոկոսա-

դրույքը*

1 Գյուղատնտեսության ոլորտում զբաղված անձանց կարողությունների զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս 0%

2 Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս 0%

3 Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 0.5-ից մինչև 100 հա,

● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի 0%

4 Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 0.5-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի 0%

5 Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ ● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս 0%

6 Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի 0%

7 Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի 0%

8 Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ 0%

9 Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ 0%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%

Աղյուսակ 2

Գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման հիմնական պայմանները

Վարկի նպատակը Հիմնական պայմանները Տոկոսա-

դրույքը* Համաֆինասավորում/

Համապար

տություն

1 Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս 0% 10%

2 Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս 0% 50%

3 Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 3-ից մինչև 100 հա,

● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի 0% 50%

4 Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկ ● մակերեսը 3-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի 0% 50%

5 Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկ ● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս 0% 30%

6 Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի 0% 70%

7 Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի 0% 70%

8 Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3-10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ 0% 10%

9 Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ ● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ 0% 10%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

Աղյուսակ 3

Ֆիզիկական անձանց միկրովարկավորման հիմնական պայմանները

Վարկի նպատակը Հիմնական պայմանները Տոկոսադրույքը*

1 Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկ ● վարկի գումարը՝ մինչև 1 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 2 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս 0%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 13%:

Աղյուսակ 4

Ֆիզիկական անձանց` խոզաբուծության և թռչնաբուծության վարկավորման պայմանները

Վարկի նպատակը Հիմնական պայմանները Տոկոսա-

դրույքը* Համաֆինանսա-

վորում

(համապարտու-

թյուն)

1 Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս 0% 30%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ՀՀ դրամով 14%, իսկ արտարժույթով` 9%:

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։