ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 176 քաղ. Մոսկվա
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 117 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկման կառուցվածքի և ձևաչափի մեջ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 176 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկման կառուցվածքի ԵՎ ձԵՎաչափի մեջ կատարվող
1. 3-րդ աղյուսակում՝
ա) «Տվյալների տիպ» վանդակի մեջ 9.1.6.2, 9.1.11.2 և 9.1.12.3.4.2 դիրքերում «M.SDT.00179» նշագիրը փոխարինել «M.CA.SDT.00409» նշագրով.
բ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
գ) «Տվյալների տիպ» վանդակի մեջ 9.1.17.3.2 և 9.1.17.4.3.4.2 դիրքերում «M.SDT.00179» նշագիրը փոխարինել «M.CA.SDT.00409» նշագրով.
դ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
ե) «Տվյալների տիպ» վանդակի մեջ 9.1.24.1 դիրքում «Երկարությունը՝ 4» բառերը հանել։
2. 9-րդ աղյուսակում՝
ա) 13 դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«14 M.CA.SDT.00409 MeasureUnitAbbre
viationCodeType Չափման միավորի պայմանական նշագիրը Ծածկագիր: Տիպը պայմանանշանների նորմալացված տողը
Նվազ. երկարությունը՝ 1:
Առավ. երկարությունը՝ 13».
բ) «Համարը՝ ը/կ» վանդակի մեջ 14-րդ և 15-րդ դիրքերում «14» և «15» թվերը համապատասխանաբար փոխարինել «15» և «16» թվերով։