Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1014-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2020 թվականի N 490-Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1014-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի 2019-2021 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. ապրիլի 23

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ա որոշման

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Կ․ Սուջայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Մ․ Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

Ա․ Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ

Ն․ Դուրյան - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Ա․ Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ

Թ․ Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի պետ

Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական

Տ․ Դանիելյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության ավագ մասնագետ

Ն․ Խլղաթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախարարի իրավախորհրդատու

Գ․ Աբրահամյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ

Գ․ Մարյանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ

Ռ․ Մարիկյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ)

Հ․ Խաչատրյան - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Ն․ Առաքելյան - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ծ․ Հարությունյան - ՀՀ-ում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ․ Շահինյան - «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ղալամքարյան - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)

Տ. Բադալյան - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի զեկուցման հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)

Ն. Իսկանդարյան - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

Թ. Հովնաթանյան - «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ, «Կանայք և հասարակությունը» կայքի, «Կինը և քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)

Ք․ Մեհրաբեկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության հումանիտար հարցերի բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։