«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
23 հունիսի 2005 թվականի N 1070-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 1070-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը Աշխա-
տանք-
ների կատար-
ման սկիզբը Երկրաբանական առաջադրանքը`
2005 թվականի համար 2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`
8000,0
14000,0
20000,0
I. Տարածաշրջանային երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական և այլ աշխատանքներ
այդ թվում`
1. ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան մասերի (K-38-XXVI, XXVII թերթերի) 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմում և տպագրության նախապատրաստում
2005 թ. դաշտային աշխատանոցային աշխատանքներ, առուների, մաքրվածքների և հետախուզահորերի անցում, նմուշարկման և լաբորատոր աշխատանքներ 1200.0 2100.0 3000.0
2. Հայաստանի Հանրապետության 1:500000 մասշտաբի երկրաբանական քարտեզի տպագրության նախապատրաստման և տպագրության աշխատանքներ
2005 թ. աշխատանոցային աշխատանքներ 600,0 1050,0 1500,0
3. Հայաստանի Հանրապետության տարածքի 1 : 1000000 և 1 : 2500000 մասշտաբների տեկտոնական քարտեզների կազմում
2005 թ. աշխատանոցային աշխատանքներ 400,0 700,0 1000,0
4. Հայաստանի Հանրապետության տարածքի 1 : 1000000 և 1 : 2500000 մասշտաբների օգտակար հանածոների քարտեզների համալիրների կազմում
2005 թ. աշխատանոցային աշխատանքներ 400,0 700,0 1000,0
5. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1 : 50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K - 38- 126, В, Г-138- A,Б,В,Г)
2003 թ. K-38-126-B-a, b, Г-а, б թերթերի
1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ 1800,0 3150,0 4500,0
6. Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային մասի 1 : 200000 մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզի կազմում և հրատարակման նախապատրաստում (J-38-III, IV, V, XL թերթերը)
1999 թ. հիդրոերկրաբանական երթեր, աշխատանոցային աշխատանքներ 2000,0 3500,0 5000,0
7. Հայաստանի Հանրապետության պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում
2005 թ. նախագծային աշխատանքներ, տեղեկատվական զանգվածի կուտակում համակարգիչներում 1600,0 2800,0 4000,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան