ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 225-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N Մ-1356-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ի «ԱՌԴԱ» բարեգործական ասոցիացիայի կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (195 տեղ, 25,473 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,384.85 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն և ծերություն» ծրագրի մասին» N Մ-1356-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. ապրիլի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
ապրիլի 30-ի N 225-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ Ապրանքի անվանում Քանակը
ըստ չափման միավորի Արժեքը,
ԱՄՆ-ի դոլար
1 Կոշիկ 913 զույգ 19,945
2 Ուսապարկ 56 հատ 1,975
3 Ատամնաբուժական բամբակյա գլանափաթեթներ 40 տուփ 40
4 Խաղեր 3 տուփ 35
5 Գիրք 29 հատ 45
6 Ցատկապարան 1 հատ 5
7 Սելֆիի ձող 1 հատ 10
8 Հագուստ 32 հատ 25
9 Նկարի շրջանակ 6 հատ 45
10 Պայուսակ 1 հատ 25
11 Պահարան 12 հատ 600
12 Պահարան 3 հատ 120
13 Լոգարանի ապակյա դուռ 2 հատ 50
14 Սեղանի ապակյա երես 2 հատ 50
15 Նկար 5 հատ 260
16 Գրասեղան 5 հատ 365
17 Ամբիոն 1 հատ 30
18 Ֆայլի դարակ 3 հատ 30
19 Գրապահարան 2 հատ 120
20 Նստարան 1 հատ 60
21 Սուրճի սեղան 1 հատ 60
22 Հաշմանդամի սայլակ 1 հատ 100
23 Բազմոց 1 հատ 270
24 Միջնապատեր օֆիսի 12 հատ 600
25 Ջութակ 3 հատ 240
26 Երաժշտական նոտաներ 140 հատ 138
27 CD 10 հատ 10
28 Կլարնետ 2 հատ 140
29 Ֆլեյտա 1 հատ 80
Ընդհամենը 25,473
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան