ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 625-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 23-ի N 625-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը(դրամ)
1. 2513 Չեչաքար, զմռնիտ, կորունդ՝ բնական, նռնաքար՝ բնական, և այլ բնական հղկանյութեր` ջերմամշակած կամ չմշակած կգ 69000 33 120 000
2. 2912 Ալդեհիդներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում այլ թթվածնակիր ֆունկցիոնալ խմբեր, ալդեհիդների ցիկլային պոլիմերներ, պարաֆորմալդեհիդ կգ 2000 2 304 000
3. 3204 Օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության կգ 2000 19 200 000
4. 3206 Ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության կգ 1500 1 900 000
5. 3401 Օճառ, օճառ պարունակող կամ չպարունակող, քառակողիկների, կտորների կամ կաղապարվածքների տեսքով մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որոնք որպես օճառ են օգտագործվում, օճառ պարունակող կամ չպարունակող մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ՝ մաշկը լվանալու համար հեղուկի կամ կրեմի տեսքով, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն՝ օճառով կամ լվացող միջոցով ներծծված կամ ծածկված կգ 1500 1 876 000
6. 3402 Մակերևութաակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութաակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից) կգ 1500 1 876 000
7. 3404 Արհեստական մոմեր և պատրաստի մոմեր կգ 1500 1 876 000
8. 3506 Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված և չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք կգ 1500 5 184 000
9. 3507 ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված կգ 1500 5 184 000
10. 3809 Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պրեպարատներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված կգ 1500 1 800 000
11. 3815 Ռեակցիաների հարուցիչներ (ինիցիատորներ), ռեակցիաների արագարարներ և կատալիզատորներ` այլ տեղում չնշված կամ չընդգրկված կգ 1500 1 800 000
12. 3908 Պոլիամիդներ՝ սկզբնական ձևերով կգ 1500 1 800 000
13. 3910 Սիլիկոններ՝ սկզբնական ձևերով կգ 1500 1 800 000
14. 4203 Հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ բնական կաշվից կամ համակցված կաշվից կգ 5000 11 700 000
15. 4821 Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից, տպված կամ չտպված կգ 4500 9 750 000
16. 5204 Կարի բամբակյա թելեր՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած կգ 7000 14 392 000
17. 5208 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ մ.2 (կգ) 50000 (250027) 67 200 000
18. 5209 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ մ.2 (կգ) 100000 (510000) 134 400 000
19. 5210 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ մ.2 (կգ) 150000 (750080) 833 182 850
20. 5211 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մԱ-ից ավելի մակերեսային խտությամբ մ.2 (կգ) 150000 (690020) 833 182 850
21. 5401 Կարի թելեր քիմիական թելերից՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած կգ 15000 110 430 000
22. 5407 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը մ.2 (կգ) 80000 (400042) 107 520 000
23. 5513 Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ, դրանց 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, 170գ/մԱ-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ մ.2 (կգ) 60000 (300032) 80 640 000
24. 5602 Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված կգ 10000 12 000 000
25. 5603 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված կգ 6000 5 760 000
26. 5608 Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից կգ 4000 3 520 000
27. 5806 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) կգ 4500 10 500 000
28. 5807 Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած, բայց չասեղնագործված կգ 4000 15 600 000
29. 6217 Հագուստի այլ պատրաստի պարագաներ. հագուստի առանձնամասեր կամ պարագաներ կգ 3000 10 600 000
30. 6307 Այլ պատրաստի արտադրատեսակներ՝ ներառյալ հագուստի ձևվածքները կգ 2000 8 500 000
31. 6805 Բնական կամ արհեստական հղկափոշի կամ հատիկ՝ գործվածքի, թղթի, ստվարաթղթի կամ այլ հիմքով, կտրատած կամ կարված կամ որոշակի ձև ստանալու համար այլ եղանակով մշակած կամ չմշակած կգ 3000 8 320 000
32. 8308 Օղլակներ, շրջանակներ օղլակներով, ճարմանդներ, ճարմանդ-օղլակներ, կեռիկներ, օղակներ, մերակներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից, որոնք օգտագործվում են հագուստների, կոշկեղենի, ծածկերի, պայուսակների, ճանապարհորդական պարագաների և այլ պատրաստի արտադրատեսակների համար. խողովակաձև կամ երկատված գամեր ոչ թանկարժեք մետաղներից. հուլունքներ և փայլազարդեր ոչ թանկարժեք մետաղներից կգ 6000 16 000 000
33. 9606 Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ կգ 10000 34 000 000
34. 9607 Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը՝ կայծակ-ճարմանդներ մ (կգ) 100000 (61428) 85 000 000
Ընդամենը 2 491 917 700
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան