ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 627-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը ինչպես նաև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-АМ) (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) օգտագործման իրավունքով ժամանակավոր պահատվության հանձնված 6850000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքը ամրացնել տեսչական մարմնին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) ժամանակավոր պահատվության հանձնված 12975000 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն անհատույց, սեփականության իրավունքով հանձնել կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացնելով տեսչական մարմնի և կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 23-ի N 627-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը (մակնիշը, համարը) Ձեռք- բերման տարե-
թիվը Քանակը
(հատ) Միավորի սկզբնական արժեքը (դրամ) Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ)
1. Ինֆրակարմիր ջերմաչափ Stanley STHT0-77365 2018 թ. 7 64 800 453 600
2. Խոնավաչափ օդի
N 180612328
N 180612326
N 180612291
N 180612331
N 180612329 2018 թ. 5 42 145 210 725
3. Խոնավաչափ մսի DM300R 2018 թ. 5 88 830 444 150
4. Խոնավաչափ սորուն նյութերի համար TK100 fiber Moisture Meter 2018 թ. 5 59 535 297 675
5. Նմուշառման գործիք սորուն նյութերի համար ОЛИС РПО-1,6х35 2018 թ. 5 86 940 434 700
6. Նմուշառման գործիք կարագի և պանրի համար 2018 թ. 5 73 920 369 600
7. Մսեղիքի սղոցման սղոց JARVIS Model 444
N 1810,
N 1854 2018 թ. 2 1 383 000 2 766 000
8. Ավտոմեքենայի սառնարան
Mystery MTC-241
N 598240,
N 598239,
N 598238,
N 598237,
N 598236,
N 598235,
N 598234,
N 598233,
N 598232,
N 598231 2018 թ. 10 116 375 1 163 375
9. Թերմոպայուսակ
T-54сп 2018 թ. 10 70 980 709 800
Ընդամենը 6 850 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 23-ի N 627-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը
(մակնիշը, համարը) Ձեռք- բերման տարե- թիվը Քանակը
(հատ) Միավորի սկզբնական արժեքը (դրամ) Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ)
1. Թափահարող սարք (Ռոզբենգալ թեստի համար)
0101301901001
0101301901002
0101301901003
0101301901004
0101301901006 2019 թ. 5 507180 2535900
2. Չորացման պահարան
181045463
181045461
181045474
181045462
1811045460 2019 թ. 5 576000 2880000
3. Ցենտրիֆուգ
1910087T
1910088T
1910089T
1910090T
1910091T 2019 թ. 5 756000 3780000
4. Փոսիկավոր սալիկարյան կաթիլային հետազոտման համար (Ռոզբենգալ թեստի համար) 2019 թ. 30 11550 346500
5. Պտուտակային կափարիչով փորձանոթներ 2019 թ. 500 1260 630000
6. Մեխանիկական կաթոցիկ
NH1011956
NH1011959
NH1011963
NH1011964
NH1011965
NH1011969
NH1011981
NH1012003
NH1012015
NH1012016
NH1012017
NH1012018
NH1012020
NH1012021
NH1012022
NH1012024
NH1012025
NH1012026
NH1012027
NH1012028 2019 թ. 20 41700 834000
7. Մեխանիկական կաթոցիկի ծայրակալ 2019 թ. 30000 6.40 192000
8. Լաբորատոր աթոռներ 2019 թ. 10 58905 589050
9. Լաբորատոր սեղան 2019 թ. 10 118755 1187550
Ընդամենը 12 975 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան