Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2020 թվականի N 227-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից` Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների համար նախատեսված, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (38 տեղ, 1,986.96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 420 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. ապրիլի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 30-ի N 227-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

Անվանում Քանակ Արժեք,

ԱՄՆ-ի դոլար Ընդհանուր արժեք,

ԱՄՆ-ի դոլար

Քայլակ հաշմանդամի համար 2 հատ 99.99 199.98

Սայլակ հաշմանդամի համար 2 հատ 80.00 160.00

Մահճակալ շարժիչով հաշմանդամի համար 1 հատ 110.00 110.00

Ներքնակ 1 հատ 50.00 50.00

Սայլակ հաշմանդամի հատուկ 2 տուփ 95.00 190.00

Սայլակ հաշմանդամի հատուկ 1 տուփ 95.00 95.00

Սիստեմայի ներարկման աշտարակ 2 հատ 25.00 50.00

Հատուկ հեծանիվ հաշմանդամի համար 1 հատ 300.00 300.00

Հատուկ կանգնակ հաշմանդամի համար 1 հատ 100.00 100.00

Մահճակալի բազրիկներ 2 հատ 23.99 47.98

Անիվներով քայլակ հաշմանդամի համար 2 հատ 92.00 184.00

Հիգիենայի պարագաներ/փամփերս, փամփերս սավան 21 տուփ 500.00 500.00

Ընդհանուր գումար 1.986.96

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։