Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2020 թվականի N 644-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 356-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, ով բավարարում է սույն կետի առաջին ենթակետի՝ բարվոք վարկային պատմության պահանջներին, ինչպես նաև այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝

1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունեցել է բարվոք հարկային պատմություն (բացառությամբ՝ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների), այսինքն`

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:».

2) հավելվածի NN 1 և 2 աղյուսակների 1-ին տողի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«● վարկի գումար՝ 3-15 մլն դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար՝ 3-30 մլն դրամ, տավարաբուծության զարգացման համար՝ 3-50 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 7 տարի,

● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման դեպքում՝ մինչև 4 տարի».

3) հավելվածի N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ N 4

Տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) վարկի/լիզինգի տրամադրման պայմանները

Վարկի նպատակը Հիմնական պայմանները Տոկոսա-դրույքը* Համաֆինանսավորում

/համապարտություն

1. Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ ● 20% կանխավճար,

● լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ 0% 10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը

2. Ագրոպարենային ոլորտի սարքավորումների (այդ թվում` ջերմատների, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների, մոդուլային սպանդանոցների) լիզինգ ● 20% կանխավճար,

● լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս։ 0% 10% կանխավճարի, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը

3. Տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող վարկ** ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի: 0% 30%

4. Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 ամիս: 0% 30%

5. Ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** ● վարկի գումարը՝ 3-30 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս: 0% 30%

6. Խոզաբուծության և թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկ*** ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս 0% 30%

* Պայմանով, որ բանկի փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել դրամով 14 %, իսկ արտարժույթով` 9 %։

** Համաֆինանսավորումը կտրամադրվի ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում։ Նշվածի վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով։

*** Համաֆինանսավորումը կտրամադրվի միայն ֆիզիկական անձանց։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մայիսի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։