ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1506-Ա
«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.04.20 N 649-Ա)
Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել որպես նվիրատվություն «Լույս» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխանցված բժշկական սարքավորումները (այսուհետև՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրել «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
(2-րդ կետը խմբ. 30.04.20 N 649-Ա)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով կազմակերպությունների միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով ընկերության միջոցների հաշվին։
(4-րդ կետը լրաց. 30.04.20 N 649-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 1
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1506-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ Սարքի անվանումը Սարքի տեսակը Քանակը Գործարանային համարը Հաշվեկշռային արժեքը
(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) Ընդամենը(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)
1. GE LOGIQ 100 սոնոգրաֆիայի
սարք 1 S/N54693US7 48 000 48 000
2. GE HEALCARE ռենտգեն
սարք 1 S/N 05886 160 000 160 000
3. LIFEPAK 12 դեֆիբրիլյատոր 1 S/N12908697 18 000 18 000
4. ROCHE մեզի անալիզատոր 1 S/NMX09401225 52 000 52 000
5. ACUSON սոնոգրաֆիայի
սարք 1 - 40 043.48 40 043.48
6. GE HEALCARE ռենտգեն
սարք 1 S/N MOYS 8767 160 000 160 000
7. PHILIPS MP30 մոնիտոր 5 - 11 473.68 57 368.4
8. INFANT INCUBATOR ինկուբատոր 2 - 24 000 48 000
9. LIFEPAK 20 դեֆիբրիլյատոր 1 S/N 32093/16 18 000 18 000
10. SIEMENS թոքերի արհեստա-կան օդափոխության սարք 1 S/N 21736 28 000 28 000
11. ROCHE մեզի անալիզատոր 1 MX09401134 52 000 52 000
12. GE HEALCARE ռենտգեն սարք 1 S/N 05886 160 000 160 000
(հավելվածը լրաց. 30.04.20 N 649-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1506-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ Սարքի անվանումը Սարքի տեսակը Քանակը Գործարանային համարը Հաշվեկշռային արժեքը
(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) Ընդամենը
(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)
1. GE LOGIQ 100 սոնոգրաֆիայի սարք 1 S/N54693US7 48 000 48 000
2. GE HEALCARE ռենտգեն սարք 1 S/N 05886 160 000 160 000
3. LIFEPAK 12 դեֆիբրիլյատոր 1 S/N12908697 18 000 18 000
4. ROCHE մեզի անալիզատոր 1 S/NMX09401225 52 000 52 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1506-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ Սարքի անվանումը Սարքի տեսակը Քանակը Գործարանային համարը Հաշվեկշռային արժեքը
(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) Ընդամենը (ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ)
1. ACUSON սոնոգրաֆիայի սարք 1 - 40 043.48 40 043.48
2. GE HEALCARE ռենտգեն սարք 1 S/N MOYS 8767 160 000 160 000
3. PHILIPS MP30 մոնիտոր 5 - 11 473.68 57 368.4
4. INFANT INCUBATOR ինկուբատոր 2 - 24 000 48 000
5. LIFEPAK 20 դեֆիբրիլյատոր 1 S/N 32093/16 18 000 18 000
6. SIEMENS թոքերի արհեստական օդափոխության սարք 1 S/N 21736 28 000 28 000
7. ROCHE մեզի անալիզատոր 1 MX09401134 52 000 52 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1506-Ա որոշման
NN
ը/կ Սարքի անվանումը Սարքի տեսակը Քանակը Գործարանային համարը Հաշվեկշռային արժեքը
(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) Ընդամենը
(ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ)
1. GE HEALCARE ռենտգեն սարք 1 S/N 05886 160 000 160 000
(հավելվածը լրաց. 30.04.20 N 649-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան