Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-09-01-ից մինչև 2012-07-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-07-07Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1159-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի

N 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը հաստատելու մասին» N 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկում`

ա) 1-ին բաժնի`

1-ին կետում «Քաղաքացիական պաշտպանություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական պաշտպանության» բառերով,

2-րդ կետում «Ռազմական կառավարում» բառերը փոխարինել «Ստորաբաժանումների ղեկավարումը խաղաղ ժամանակ» բառերով, «Ընդհանուր տակտիկական պատրաստականություն» բառերը՝ «Մարտավարություն» բառով, «Զորքերի պաշտպանությունը զանգվածային ոչնչացման միջոցներից» բառերը` «Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանություն» բառերով.

բ) 2-րդ բաժնի`

2-րդ կետում «Բնապահպանական և ագրարային իրավունք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական և հողային իրավունք» բառերով, իսկ «Միջազգային մասնավոր իրավունք» բառերը հանել,

3-րդ կետում «Ոստիկանության աշխատակիցների էթիկա» բառերը փոխարինել «Ոստիկանության ծառայողների էթիկա», «Հաշվապահական հաշվառման հիմունքներ և դատահաշվապահական փորձաքննություն» բառերը` «Դատական հաշվապահություն», իսկ «Հատուկ տեխնիկա» բառերը՝ «Հատուկ տեխնիկա և տեղեկատվական անվտանգություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։