«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2005 թվականի N 1167-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1167-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
խումբը ենթա-խումբը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
այդ թվում`
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 0.0 0.0
այդ թվում`
03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն 0.0 0.0
այդ թվում`
08. Ներքին սփյուռքի, այդ թվում` Ջավախքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովում 0.0 0.0
ՀՀ կառավարության աշխատակազմ (68210.0) (68210.0)
այդ թվում`
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ (70000.0) (70000.0)
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 1790.0 1790.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 68210.0 68210.0
այդ թվում
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 68210.0 68210.0
10. Ներքին սփյուռքի, այդ թվում` Ջավախքի դպրոցների համար գույքի ձեռքբերում 0.0 0.0
ՀՀ կառավարության աշխատակազմ (27684.0) (27684.0)
այդ թվում`
Կապիտալ ներքին տրանսֆերտներ (30000.0) (30000.0)
Տրանսպորտային ծառայությունների վճարներ 2316.0 2316.0
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 27684.0 27684.0
այդ թվում`
Կապիտալ ներքին տրանսֆերտներ 27684.0 27684.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան