Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ կետով.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ կետով.
«30) քրեական գործի քննության ընթացքում գույքի ապօրինի ձեռքբերման ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում առաջարկ ներկայացնել դատախազին՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:»: