ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2020 թվականի N 568-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 17-ի «Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 767-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թվականի
մայիսի 12-ի N 568-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
հունիսի 17-ի N 767-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Ջիլավյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական
Ա. Մեսչյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Ա. Գինոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան