ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 մայիսի 2020 թվականի թիվ 74-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, ինչպես նաև
հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերում իրականացված նորմատիվների փոփոխությունները,
նպատակ ունենալով իրավական փոփոխություններին համահունչ դարձնել և ճշգրտել հաստատված հրապարակային հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` Կանոնակարգ) Հավելված 2-ը և Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով հաստատվող Կանոնակարգի Հավելված 2-ի և Հավելված 3-ի «Ն.11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը» տողերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2020 թ. մայիսի 12
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի մայիսի 8-ի թիվ 74-Ն որոշմամբ
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն
որոշման Հավելվածի
(եռամսյակային)
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
Բանկի անվանումը _______________
Ամսաթիվը _________թ.-ից ______________ թ.
(հազ. դրամ)
Նորմատիվներ Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը
1 2 3 4
Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը
Ն.11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.12 Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.21 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.23 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով)
Ն.23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով)
Ն.23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով)
Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող:
Ն.24 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով)
Ն.24(FX) Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով)
Ն.24(FX).1 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով)
Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող:
Ն.31 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.32 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.41 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.42 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝
ՀՀ դրամով,
ԱՄՆ դոլարով,
Եվրոյով X
Արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`
ԱՄՆ դոլարով
Եվրոյով
Ռուսական ռուբլիով
Այլ X X
Կ.Տ. Բանկի վարչության նախագահ _________________________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ__________________________
»:
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի մայիսի 8-ի թիվ 74-Ն որոշմամբ
«Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն
որոշման Հավելվածի
(եռամսյակային)
ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
(համախմբված)
Բանկի անվանումը _______________
Ամսաթիվը __________թ.-ից _____________ թ.
(հազ. դրամ)
Նորմատիվներ Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համար Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը
1 2 3 4 5
Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը
Ընդհանուր (սեփական) կապիտալի նվազագույն չափը
Ն.11 Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.12 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.22 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը
Ն.23 Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով)
Ն.23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով)
Ն.23 (FX) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով)
Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող:
Ն.24 Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (բոլոր արժույթներով)
Ն.24 (FX) Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (առաջին խմբում ներառվող նշանակալի արժույթների խմբի գծով)
Ն.24 (FX) Բանկին հասանելի կայուն միջոցների և բանկին անհրաժեշտ կայուն միջոցների միջև նվազագույն հարաբերակցությունը (յուրաքանչյուր երկրորդ խմբի նշանակալի արժույթի գծով)
Ծանոթագրություն։ Սույն տողում FX-ը տվյալ արժույթի ISO (ԻՍՕ) 4217 կոդն է: Մի քանի երկրորդ խմբի նշանակալի արժույթներով իրացվելիության նորմատիվ հաշվելու դեպքում բանկը պետք է սույն աղյուսակում ավելացնի նոր տող:
Ն.13 Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.23 Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.14 Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը
Ն.24 Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստների նվազագույն չափը՝
ՀՀ դրամով,
ԱՄՆ դոլարով,
Եվրոյով
Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը`
ԱՄՆ դոլարով
Եվրոյով
Ռուսական ռուբլիով
Այլ X X X
Կ.Տ. Բանկի վարչության նախագահ _________________________
(գործադիր տնօրեն)
Գլխավոր հաշվապահ__________________________
»: