Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները
1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում`
1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գույքահարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից:
2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում`
1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպությունները հաշվառող մարմին են հանդիսանում 2004 թվականի հունվարի 1-ից սկսած: Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպությունները հաշվառող մարմին են հանդիսանում հարկային մարմինների հետ համատեղ:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: