Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 19 ՄԱՅԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 27-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

19 մայիսի 2020 թվականի

ք. Երևան թիվ 27-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2020 թվականի մայիսի 4-ի դիմումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։

2. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը՝ համաձայն Հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մանում «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. Հակոբյան

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի 2020 թվականի

մայիսի 19-ի թիվ 27-Ա որոշման

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»

(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

2. «Շողակաթ»

(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։