Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-03-24-ից մինչև 2002-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-05-31Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

22 հունվարի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

8 հունվարի 2001 թվականի թիվ 1

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:

2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2001 թվականի հունվարի

8-ի թիվ 1 հրամանով

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումների կատարելու ձևով իրականացվող գնումների

թիվ Գնման անվանումը

1 2

1 Բնական գազ

2 Էլեկտրաէներգիա

3 Հեռախոսային կապ

4 Ջրմուղ - կոյուղու ծառայություններ

5 Կենտրոնացված ջեռուցում

6 Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7 Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում

(հավելվածը լրաց. 23.07.01 N 260, 22.02.02 N 173)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։