«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 հունվարի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
8 հունվարի 2001 թվականի թիվ 1
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:
2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2001 թվականի հունվարի
8-ի թիվ 1 հրամանով
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումների կատարելու ձևով իրականացվող գնումների
թիվ Գնման անվանումը
1 2
1 Բնական գազ
2 Էլեկտրաէներգիա
3 Հեռախոսային կապ
4 Ջրմուղ - կոյուղու ծառայություններ
5 Կենտրոնացված ջեռուցում
6 Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն
7 Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում
8 Փոստային ծառայություններ
9 Զանգվածային լրատվության միջոցների՝ դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում
10 Հանրակրթական դպրոցներում ուսուցում
11 Երաժշտական դպրոցներում ուսուցում
12 Երեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում
13 Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում
14 Արտադպրոցական ուսուցում
15 Արհեստագործական ուսուցում
16 Միջին մասնագիտական ուսուցում
17 Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների
18 Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների
19 Տուն-ինտերնատների ծառայություն
20 Պետական բյուջեով պետական ոչ առևտրային կազմակերպության համար ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնում
21 Անշարժ գույքի վարձակալություն
22 Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում
(հավելվածը լրաց. 23.07.01 N 260, 22.02.02 N 173, 08.04.02 N 272, 26.04.02 N 321, 27.11.02 N 793-Ն, 26.02.03 N 155-Ն, 19.03.03 N 230-Ն, 10.07.03 N 587-Ն)