Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2020 թվականի N 612-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մայիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 612-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ղեկավար)

Տ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

Ռ. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական վարչության պետ

Վ. Հայրապետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնտեսագիտական վարչության տնտեսագիտական բաժնի պետ

Գ. Գրիգորյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետի տեղակալ համաձայնությամբ

Ս. Բաբայան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության ֆինանսական վերլուծության բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Նազարյան - ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ, մասնավոր պահնորդական գործունեության վերահսկողության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Կ. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ (համաձայնությամբ)

Ա. Մանթաշյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր

Ա. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի օտարման բաժնի պետ

Հ. Մկրտչյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ (համաձայնությամբ)

Հ. Ռաֆաելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի տեխնիկական անվտանգության փորձաքննության վարչության ամբարձիչ սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ)

Ժ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավախորհրդատու (քարտուղար):

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։