Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2020 թվականի N 271-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հայ կրթական հիմնարկության կողմից որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության մասնաճյուղի հասցեով ուղարկված գրենական պիտույքների (41 տուփ, 5,383.72 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,244 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. մայիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 271-Ա որոշման

Բեռների բաշխման ցանկն ըստ գյուղերի

Մարզ Համայնք Տուփ

Շիրակ Կրաշեն 2

Աղին 5

Սարատակ 5

Շաղիկ 1

Տուֆաշեն 3

Գետափ 7

Արագածոտն Օրգով 4

Մուղնի 7

Ուջանի երաժշտական դպրոց 7

Տուփերի պարունակությունն ամբողջական քանակներով

Դպրոցական պայուսակ/հատ 498

Հաշվիչ/հատ 462

Ռետին/տուփ 904

Թղթապանակ/տուփ 462

Սոսինձ/հատ 924

Տետր/հատ 498

Գրիչ/հատ 2772

Մատիտ/հատ 1386

Գրչատուփ/հատ 462

Քանոն/հատ 462

Մկրատ/հատ 865

Սրիչ/հատ 1848

Ներկիր ինքդ ալբոմ/հատ 462

Ընդգծող գրիչ-ֆլոմաստեր/հատ 1386

Գունավոր մատիտ (8 գույնանի)/տուփ 717

Առաջին օգնության պայուսակ-հավաքածու/հատ 462

Գծագրական թուղթ/տուփ 37

Երկրաչափական քանոն/հատ 452

Կպչուն ժապավենի աման/հատ 207

Դասարանի ձևավորման պարագա/հատ 180

Դակած թուղթ/հատ 257

Գունավոր կպչուն թղթեր/հատ 277

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։