ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 272-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Direct Relief» ոչ առևտրային կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններին և Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն անհատույց բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի (դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ և խնամքի պարագաներ, 9 տեղ, 2,620.90 կգ ընդհանուր քաշով, 282,302.62 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 15,988.10 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մայիսի 25-ի N 272-Ա
որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
ՀԱՀ DR Air 186 #80113006
NN
ը/կ Դոնոր Նկարագրու-թյուն Ստացող Կոդ Արկղ Քաշ (lbs) Արժեք
(ԱՄՆ դոլար)
1. Հայաստան -
Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Թորոսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն SC 186-01 2 1,824 174,113.40
2. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Ավետիսյան Կ.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն SC 186-02 1 292 67,885.50
3. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Ղազարյան Ս.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ SC 186-03 1 1,383 8,004.20
4. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն SC 186-04 1 1,510 5,732.90
5. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) ԲՆԱ Աղաջանովա Ե. - «Մուրացան» բժշկական կենտրոն SC 186-05 1 190 12,256.56
6. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) ԲՆԱ Թորոսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն SC 186-06 1 179 11,926.56
7. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) ԲՆԱ Ավետիսյան Կ.- ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն SC 186-07 1 163 1,650.00
8. Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Խնամքի պարագաներ Տարագճյան Կ. - ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն SC 186-08 1 238 733.50
Ընդամենը 9 5,779 282,302.62
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան