ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 265-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «AmeriCares» հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի (դեղեր, 3 տեղ, 770.2 կգ ընդհանուր քաշով, 111,137.72 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,097.65 ԱՄՆ-ի դոլար, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մայիսի 25-ի N 265-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
ՀԱՀ AmeriCares Air 184 »AC093865
NN
ը/կ Դոնոր Նկարագրություն Ստացող Կոդ Արկղ Քաշ (lbs) Արժեք
(ԱՄՆ-ի դոլար)
1. Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares) դեղեր Թորոսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն SC 184-01 46 794 19,231.68
2. Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares) դեղեր Ղազարյան Ս.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ SC 184-02 44 723 73,836.00
3. Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares) դեղեր Տարագճյան Կ.-ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն SC 184-03 3 47 5,273.88
4. Հայաստան-Արցախ հիմնադրամ (AmeriCares) դեղեր Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն SC 184-04 10 125 12,796.16
Ընդամենը 103 1,689 111,137.72
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան