Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2020 թվականի N 277-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 36,461,207 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի չորս մարզերում սննդային աջակցություն և Հայկական կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 200,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. մայիսի 25

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 277-Ա

որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ներկայացվող ծրագրի նպատակն է նպաստի համակարգում ընդգրկված և ՍԱՏԲ-ում հաշվառված միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ և (կամ) բազմազավակ ընտանիքների շուրջ 320 երեխաներին տրամադրել տեխնիկական սարքեր COVID-19 համավարակով պայմանավորված հեռավար կրթության պայմաններում նրանց կրթության հիմնարար իրավունքի իրացման համար:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներով

4. Ծրագիրը կատարողը «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ

0010 Երևան, Տերյան 1/1

ՀՎՀՀ՝ 01282864

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ կրթական

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն է 23,173,334 դրամ

7. Բարեգործություն ստացողը Խոցելի ընտանիքների 320 դպրոցահասակ երեխաներ, որոնց ցանկը կտրամադրի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Թիրախային կատեգորիայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեռավար կրթության պայմաններում ամենից խոցելի կարգավիճակում են սոցիալապես անապահով ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների դպրոցականները, որոնք տեխնիկայի բացակայության պայմաններում դուրս են մնում կրթությունից։

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի մայիսի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝

● 27.04.2020 - 04.05.2020 շահառուների ցանկի հարցում, ճշգրտում և հաստատում ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հետ (ֆինանսական միջոցներ չեն պահանջվում),

● 08․05.2020 - 13.05.2020 շուկայի ուսումնասիրություն և տեխնիկական սարքերի ձեռքբերում՝ ըստ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափորոշիչների (23,173,334 դրամ),

● 08.05.2020 - 30․05․2020 բաշխման պլանավորում և իրականացում (ֆինանսական միջոցներ չեն պահանջվում)։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 320 պլանշետ հետևյալ տեխնիկական պարամետրերով․

HUAWEI MEDIAPAD T3 8 KOB-L09 (GR)

Էկրանի Չափս: 8

Էկրանի Տեսակ: IPS

Կետայնություն: 800x1280

OS: Android 7.0 (Nougat)

CPU: Q.C. Snapdragon 425

Հաճախականություն (ԳՀց): 1.4

GPU: Adreno 308

Օպերատիվ Հիշ. (ԳԲ): 2

Ներ.հիշող./Լրացուցիչ (ԳԲ): 16-up to 128

Կապ: 3G-4G

Wi-Fi/Bluetooth: +-+

Տեսախցիկ (MP): 2-5

SIM: Nano

Մարտկոց: 4800 mA-h

Քաշ (գ): 350

Մեկ միավորի արժեքը 72,416.67 դրամ է

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի ուղղակի շահառուներին սահմանելու հարցում Հիմնադրամը համագործակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հետ։

Սարքերի բաշխումն իրականացվելու է ՍԱՏԲ-ների և Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։ Հայկական կարմիր խաչի ընկերության ներգրավումը պայմանավորված է վերջինիս մասնագիտական բազմամյա փորձով, հատուկ վերապատրաստում անցած կամավորների մեծ ցանցով և մարզային ներկայացվածությամբ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Տրամադրված պլանշետների նպատակային օգտագործման և շահառուների՝ հեռավար կրթության մեջ ներգրավվածության մշտադիտարկումն իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։