ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2020 թվականի N 284-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (11,464.87 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,529.27 ԱՄՆ-ի դոլար և 118,082 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ‑1273‑Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 26
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մայիսի 26-ի N 284-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Հ/Հ Ապրանքի նկարագրություն Քանակը Չափի միավորը Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդամենը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Պնակ մալուխների համար 11 հատ 20.00 220.00
2. Պնակ մալուխների համար 2 հատ 20.00 40.00
3. Պնակ մալուխների համար 13 հատ 5.00 65.00
4. Պնակ մալուխների համար 8 հատ 5.00 40.00
5. Պնակ մալուխների համար 8 հատ 5.00 40.00
6. Պնակ մալուխների համար 110 հատ 39.80 4,378.00
7. Պնակ մալուխների համար 30 հատ 26.50 795.00
8. Պնակ մալուխների համար 8 հատ 93.40 747.20
9. Պնակ մալուխների համար 20 հատ 41.50 830.00
10. Պնակ մալուխների համար 80 հատ 41.50 3,320.00
11. Ծորակ 9 հատ 29.99 269.91
12. Ծորակ 9 հատ 29.99 269.91
13. Ծորակ 9 հատ 29.99 269.91
14. Ծորակ 6 հատ 29.99 179.94
11464.87 ԱՄՆ-ի դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան