«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417319
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
26 հուլիսի 2017 թ.
ք. Երևան N 239-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 2-րդ մասը`
(նախաբանը փոփ. 27.05.20 N 476-Ն)
Հրամայում եմ՝
1. Սահմանել տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան
Հավելված
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 26-ի N 239-Ն հրամանի
Ձև
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հրաման
Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման
«____»________ 20__ թ. N _________
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ.
1. _____________________________________________________________________________________
(տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման իրավասություն ունեցող ստորաբաժանման անվանումը)
_______________________________________________________________________________________
(զննում անցկացնողի պաշտոնը, անունը, ազգանունը, ծառայողական վկայականի համարը)
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
իրականացնել հետևյալ տարածքների և շինությունների մաքսային զննում՝
_________________________________________________________________________________________
(տարածքների և շինությունների հասցեները)
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
Մաքսային զննման անցկացման սկիզբը սահմանել՝ «____»________ 20__ թ.
2. Տարածքներ և շինություններ մուտք գործելու մերժման դեպքում՝ մուտք գործել նշված շինություններ և տարածքներ 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ՝ ճնշելով դիմադրությունը և բացելով փակ շինությունները և տարածքները:
պետական եկամուտների կոմիտեի ղեկավար
(պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի
կողմից լիազորված անձ) _______________________
(ստորագրություն)
Սույն հրամանի հետ ծանոթացա՝
____________________________
(զննում իրականացնողի պաշտոն)
«____»________ 20__ թ. _____________
(ստորագրություն) _______________________
(անուն, ազգանուն)
(ձևը փոփ. 27.05.20 N 476-Ն)
(հավելվածը փոփ. 27.05.20 N 476-Ն)