Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2020 թվականի N 868-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված գույքը՝ «Վոթերմաստեր կլասիկ III» ֆրեզերային հողագործ-էքսկավատորն իր ամբողջական լրակազմով և պահեստամասերով (սկզբնական (վերագնահատված) արժեքը՝ 167,863.780 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 39,287,268 դրամ), հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 3

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 868-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Անվանումը Քանակը

1. Բազային մեքենա

ֆրեզերային հողագործ-էքսկավատոր «Վոթերմաստեր Կլասիկ III» ատամնավոր

հետադարձ շերեփով, 400լ տարողությամբ.

● շարժիչը դիզելային Կատերպիլլար C 7,

● հիդրոշարժաբերով պտուտակ,

● հետևի թեք կայունացուցիչներ (2 հատ)՝ հատուկ հենարաններով - 4.9 մ,

● առջևի կայունացուցիչներ (2 հատ)՝ անջատվող լողաններով - 3.5 մ,

● կայմ՝ նավարկության ազդանշանային լույսերով,

● էլեկտրական վառելիքային պոմպ: 1 հատ

2. Լրացուցիչ սարքավորումներ *

2.1. Ֆրեզերային գործիքներ՝ հիդրավլիկ շարժաբերով և 2 փոխվող տարբեր կտրիչագլխիկներով,

● ունիվերսալ գլխիկը՝ սովորական գրունտների համար,

● հատուկ գլխիկը՝ փափուկ գրունտների (այդ թվում՝ կավային) համար: 1 հատ

2.2. Մեքենայի խողովակային համակարգ 1 հատ

2.3. Փոցխ, լայնությունը 2750 մմ 1 հատ

2.4. Ծառահատիչ՝ մինչև 35 սմ տրամագծով ծառերի հատման համար

(մոդ. HS-950) 1 հատ

2.5. Շրջուն մեխանիզմով ճանկաշերեփ (գրեյֆեր) 1 հատ

3. Արտանետման սարքավորումներ *

3.1. Բարձր խտության կցաշուրթերով լողացող խողովակ (տրամագիծը 225 մմ) 48 մ (8մ×6)

3.2. Բարձր խտության կցաշուրթերով չլողացող խողովակ (տրամագիծը 225 մմ) 48 մ (8մ×6)

3.3 Ճկափող (гибкий шланг) (տրամագիծը 225 մմ, երկարությունը 2 մ) 1 հատ

3.4. Արտանետման խողովակ հենակով 1 հատ

3.5. Ցրիչ խողովակ 1 հատ

4. Օժանդակ սարքավորումներ և պարագաներ

4.1. Լրացուցիչ կողային լաստեր 1 զույգ

4.2. Սպասարկող կռունկ ճանկաշերեփով (գրեյֆերով) 1 հատ

4.3. Յուղման կենտրոնացված համակարգ 1 հատ

4.4. Հողահանման խորության չափման համակարգ 1 հատ

4.5. Ճանկաշերեփ 1 հատ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։