Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1119-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2020 թվականի N 668-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1119-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1262-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» բառերը փոխարինել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» բառերով.

2) հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Լ.Կորկոտյան - Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Մաղաքյան -«Գարդման Տուր» ՍՊԸ տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

բ. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունիսի 5

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունիսի 5-ի N 668-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հոկտեմբերի 4-ի N 1119-Ա

որոշման

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Մ. Յավրումյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ա. Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Է. Ալեքսանյան -ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Մ. Արշակյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Գ. Հակոբյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Ա. Հայրապետյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթություն և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Ա. Այվազյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող

Օ.Վարդանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող

Ե. Աղաջանյան - Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։