Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-03-22-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 19. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

1. Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե գրավատունը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջը.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը.

գ) ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ», «է» կամ «թ» ենթակետերի պահանջը.

ե) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «դ» ենթակետերի պահանջը.

զ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջը.

է) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «ե» ենթակետերով սահմանված դեպքերում լիցենզիան կասեցվում է ոչ ավելի, քան 2 ամիս ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին մասի «գ», «դ» և «զ» ենթակետերով սահմանված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը:

Սույն հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից գրավատնային գործունեություն իրականացնելը (նոր վարկեր տրամադրելը) համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

4. Լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմինն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ գրավատան կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո` 15 օրվա ընթացքում, իսկ կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` կասեցման ժամկետի ավարտից հետո` 15 օրվա ընթացքում:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա, անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը մնում է կասեցված` մինչև լիազոր մարմնի կողմից դրան անդրադառնալը, բայց ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետից: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։