Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 15. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ

1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`

ա) վարկային միջոցների ընդհանուր ծավալի, տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի գնահատված արժեքի, ներգրավված միջոցների` յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվություն` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը.

բ) տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների, պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային հաշվետվություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը.

գ) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններ ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններ և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը:

2. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ներկայացվող ամսական և եռամսյակային հաշվետվությունների ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

3. Հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով սահմանված հաշվետվությունները առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացվում ուղեկցող նամակով:

5. Հաշվետվությունը լիազորված մարմին ներկայացված է համարվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթուղթը լիազորված մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման պահից, իսկ այդ փաստաթուղթը լիազորված մարմնին փոստով ուղարկելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։