ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2020 թվականի N 236-Ա
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
փետրվարի 21-ի N 236-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական
հիմքը
1 2 3 4 5 6
1. «Դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ արդարադա-տության նախարարություն 2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3.1-ին մաս
2. «Սնանկության կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվության ստացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ արդարադա-տության նախարարություն 2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մաս
3. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի՝ ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ արդարադա-տության նախարարություն 2020 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Սնանկության մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս
4. «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ արդարադա-տության նախարարություն 2020 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մաս
(հավելվածը փոփ. 02.06.20 N 641-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան