ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2017 թվականի N 1119-Ա
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.06.20 N 668-Ա)
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.06.20 N 668-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հոկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 4-ի N 1119-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը փոփ. 05.06.20 N 668-Ա)
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Մ. Յավրումյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ա. Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Է. Ալեքսանյան -ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Մխիթարյան - «Փարիզ» հյուրանոցի ՄՌԿ ղեկավար (համաձայնությամբ)
Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մաղաքյան - «Գարդման Տուր» ՍՊԸ տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Մնացականյան - Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)
Տ. Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մկրտչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Է. Ավագյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»ի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Ս. Ասատրյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»ի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Մ. Աբրահամյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»ի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Կ. Հայրապետյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»ի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Ռ. Սանդուխչյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»ի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս
Լ. Նուրիջանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»ի անգլերենի ամբիոնի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Արշակյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Գ. Հակոբյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ա. Հայրապետյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթություն և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ա. Այվազյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
Օ.Վարդանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
Ե. Աղաջանյան - Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
(հավելվածը խմբ. 28.12.18 N 1691-Ա, փոփ., խմբ. 05.06.20 N 668-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան