«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 1284-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններում բյուջետային ծախսերի առանձին տեսակների` հեռախոսակապի և փոստային կապի, խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» N 629-Ն որոշմամբ հաստատված համապատասխան նորմաները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1284-Ն որոշման
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ
Հաստիքը կամ ստորաբաժանումը
կամ կապի միջոցը Ամսական սահմանաչափը Տարեկան սահմանաչափը Կապի այլ միջոցների օգտագործման տարեկան սահմանաչափը
տարեկան ելից հեռախոսային խոսակցու-թյուններ (րոպե) միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում` ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդա-գրություններ (դրամ) միջազգային ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում` ֆաքսիմիլային միջազգային հաղորդա-գրություններ (դրամ) փոստային կապի ծառայու-թյուններ (դրամ) ինտերնետ կապ, հեռախո-սակապ` ինտերնետի համար ուղիղ գծերի և կապուղիների վարձակալում արբանյակային կապի և ռադիոկայանների շահագործում օպերատիվ հեռագրերի վարձավճար ռադիո կամ այլ կապի անձնական օգտա-գործման հատուկ միջոց(րոպե)
1 2 3 4 5 6 7 8 9 10
Կազմակերպություն ըստ կնքված պայմանա-գրերի
մինչև 10 հաստիքային միավոր վարչական ապարատ ունենալու դեպքում 50000
10-20 հաստիքային միավոր վարչական ապարատ ունենալու դեպքում 100000
20 հաստիքային միավորից ավելի վարչական ապարատ ունենալու դեպքում 200000
Ղեկավար (բացառությամբ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի) 3000 8000
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար 4000 10000 5000
Ղեկավարի տեղակալ 1500 4000
Կազմակերպության (բացառությամբ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության) վարչական ապարատի ինքնուրույն ստորաբաժանումներև տարածքային ստորաբաժանումներ 2250 3000
«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական ապարատի ինքնուրույն ստորաբաժանումներ և տարածքային ստորաբաժանումներ(կայաններ) 3000 4000 ըստ կնքված պայմանագրերի ըստ կնքված պայմանագրերի ըստ կնքված պայմանագրերի
Տեսչական և հսկողական գործառույթներ իրականացնող անձնակազմի կողմից օգտագործվող կապի հատուկ միջոց (յուրաքանչյուր միջոցի համար) 1300
1. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:
2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները:
3. Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 18-ի N 1284-Ն որոշման
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՒ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ
Ջրի օրական ծախսը հաստիքային
յուրաքանչյուր միավորի համար (լիտր)
Վարչական ապարատի աշխատողների գծով 30
Տեսչական և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթներ իրականացնող անձնակազմի գծով 15
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան