Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝
1) հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը ֆիզիկական անձ է.
2) հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի՝ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում՝ մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:»: