Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1291-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում:

Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով»:

2. Սույն որոշման 1-ն կետում նշված համապատասխան կառավարման մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում` սահմանված ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տեղեկություններ 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 24

Երևան

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN ը/կ Կազմակերպության` Երթուղու` Տվյալ երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների (միկրոավտո-բուսների)` Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)`

ՀՎՀՀ-ն լրիվ անվա-նումը գտնվելու վայրը համարը անվա-նումը ընդհա-նուր թիվը այդ թվում` պահուս-տային թիվը մակնիշը պետհա-մարանիշը նստա-տեղերի թիվը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

________________________ ղեկավար _____________________

(կառավարման մարմնի անվանումը) (ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ _________ 200 թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։