ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 958-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղից բացի սույն որոշմամբ հատկացվող նախնական մասնագիտական կրթական ծրագրերով լրացուցիչ 80 ընդունելության տեղերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ 770 ընդունելության տեղերինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 15
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 11-ի N 958-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN
ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ոլորտ 02. Արվեստ
Գեղանկարչություն և քանդակագործություն 110
Ոսկերչություն 180
Բրուտագործություն 16
Գորգագործություն և ժանյակագործություն 76
Փայտագործություն 28
Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն 39
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Գործավարություն 20
Առևտուր 10
Ֆինանսներ 15
Գովազդ 10
Ոլորտ 06. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)
Համակարգիչների շահագործում 200
Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում 16
Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա 33
Կարի արտադրության տեխնոլոգիա 400
Հրուշակեղենի տեխնոլոգիա 63
Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 72
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 17
Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ 21
Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 35
Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա 42
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 16
Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա 59
Գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում 31
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 85
Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում 17
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 150
Օգտակար հանածոների հարստացում 25
Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 37
Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում 33
Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 10
Գինեգործություն և հյութերի արտադրություն 68
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում 20
Կոշիկի արտադրության տեխնոլոգիա 10
Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական կառույցների մոնտաժում 8
Հացաթխման արտադրության տեխնոլոգիա 10
Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Պարտեզապուրակային գործ 7
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 56
Այգեգործություն 21
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 150
Խոհարարական գործ 400
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 450
Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 141
Պահուստային տեղեր 105
Ընդամենը 3312
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. Սպասարկում (ծառայություններ)
Ոստիկանական գործ 970
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 11-ի N 958-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
NN ը/կ Պետական լիազորված մարմնի, մասնագիտության և ոլորտի անվանումը Տեղերի թիվը
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ոլորտ 01. Կրթություն
Նախադպրոցական կրթություն 150
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 113
Պարի ուսուցում 20
Ոլորտ 02. Արվեստ
Ռեժիսուրա 40
Լուսանկարչական գործ 20
Դիզայն 120
Հագուստի մոդելավորում և նախագծում 110
Գեղանկարչություն 70
Քանդակագործություն 17
Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 15
Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 30
Երգեցողություն 100
Երգչախմբավարություն 20
Երաժշտության տեսություն 14
Էստրադային արվեստ 16
Պարարվեստ 100
Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 180
Դերասանական արվեստ 30
Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն
Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 20
Գրադարանային գործ 27
Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Հաշվապահական հաշվառում 270
Ֆինանսներ 65
Բանկային գործ 70
Ապահովագրական գործ 50
Մենեջմենթ (կառավարում) 80
Սպասարկման կազմակերպում 100
Հողային ռեսուրսների կառավարում 21
Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 65
Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 70
Շուկայաբանություն 40
Ապրանքագիտություն 30
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ 75
Առևտուր 10
Ոլորտ 05. բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 37
Ոլորտ 06. տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ (տհտ)
Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 87
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր 84
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 610
Համակարգչային գեղարվեստական նախագծում 110
Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 5
Ջերմաէլեկտրակայաններ 19
Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ 16
Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում 20
Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի) 19
Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 15
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) 20
Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 30
Սառնարանային տնտեսություն 65
Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 20
Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 18
Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 37
Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում 7
Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում 15
Գյուղատնտեսության մեքենայացում 22
Մեխատրոնիկա 61
Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 15
Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում 15
Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 26
Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն 63
Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 13
Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 5
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 94
Հանրային սննդի տեխնոլոգիա 50
Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 58
Բաց լեռնային աշխատանքներ 48
Պոլիգրաֆիական արտադրություն 18
Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա 20
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 46
Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) 15
Քաղաքաշինական կադաստր 29
Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 30
Ջրամատակարարում և ջրահեռացում 7
Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում 7
Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում 7
Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 22
Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում 30
Ոլորտ 08. գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն
Գյուղատնտեսագիտություն 70
Ջերմատնային տնտեսություն 55
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 21
Հողաշինարարություն 40
Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա 39
Անասնաբուժություն 154
Մեղվաբուծություն 40
Ձկնաբանություն և ձկնաբուծություն 15
Անտառային և անտառապուրակային տնտեսություն 10
Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 10
Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում 10
Ոլորտ 09. առողջապահություն և սոցիալական աշխատանք
Ատամնատեխնիկական գործ 120
Բուժական գործ 15
Մանկաբարձական գործ 75
Քույրական գործի կազմակերպում 27
Քույրական գործ 230
Լաբորատոր ախտորոշում 15
Բուժական կոսմետոլոգիա 70
Բուժական մերսում 8
Դեղագործություն 155
Սոցիալական ապահովության կազմակերպում 20
Սոցիալական աշխատանք 50
Ոլորտ 10. սպասարկում
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 30
Զբոսաշրջություն 100
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում 20
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 306
Պահուստային տեղեր 316
Ընդամենը 6114
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում 5
Ոլորտ 10. սպասարկում
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 5
Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 5
Ընդամենը 15
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Ոլորտ 10. սպասարկում
Ոստիկանական գործ 65
Ընդամենը 65
4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Ոլորտ 07. ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն
Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում 30
Ոլորտ 10. սպասարկում
Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում 30
Հրդեհային պաշտպանություն 30
Ընդամենը 90
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան