Հոդված 1
Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.7-րդ և 189.8-րդ հոդվածներով.
1) «Հոդված 189.7. Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:».
2) «Հոդված 189.8. Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում
Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»: