Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-06-24-ից մինչև 2020-07-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-07-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2008 թվականի N 302-Ա

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի համաձայնագրի 6-րդ գլխի 22-րդ և 25-րդ հոդվածները և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`

1. Հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանին (համաձայնությամբ) նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:

(1-ին կետը փոփ., լրաց. 09.11.16 N 1039-Ա, փոփ. 23.06.20 N 735-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):

3. Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն:

(3-րդ կետը փոփ. 09.11.16 N 1039-Ա, 15.06.18 N 783-Ա, 23.06.20 N 735-Ա)

4. Ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրենին փոխարինող անձ (փոխտնօրեն):

(4-րդ կետը փոփ. 15.06.18 N 783-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. մայիսի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։