ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1053-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 hավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 1 միավոր տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 hավելվածների ցանկերում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված այն մարմինների միջոցների հաշվին, որոնց ամրացվում են տրանսպորտային միջոցները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 25-ի N 1053-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ավտոմեքենայի
մակնիշը Պետհամա-
րանիշը Թողարկման
տարեթիվը Նույնացման
համարը (VIN) Սկզբնական
արժեքը
(դրամ) Վերագնահատված
հաշվեկշռային
արժեքը
(դրամ)
1. TOYOTA CAMRY 2.5 GAS 190LL50 2012 JTNBF4FK903020832 14 000 000 1 909 929
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
հունիսի 25-ի N 1053-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ավտոմեքենայի
մակնիշը Պետհամա-
րանիշը Թողարկման
տարեթիվը Նույնացման
համարը (VIN) Սկզբնական
արժեքը
(դրամ) Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)
1. TOYOTA LAND CRUISER 200 4.0 001WW01 2012 JTMHU09J7D4064988 26 700 000 3 103 364
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան